ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին
17.12.2020 | 22:18

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ և որոշվի ապագայում՝ մեծ ասուլիսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ներկայացրել է նաև Մոսկվայի դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ:


«Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ կարգավորումը պետք է լինի առանց արյունահեղության», - ասել է նա։ Պուտինի խոսքով՝ այս տարածաշրջանում լարվածությունը տևել է երկար տարիներ և ինչ-որ պահի իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Նա կասկած է հայտնել, որ դա պայմանավորված էր արտաքին միջամտությամբ:

Դիտվել է՝ 2580

Մեկնաբանություններ